ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պուտինը թույլ չի տա «գունավոր հեղափոխություններ»

Պուտինը թույլ չի տա «գունավոր հեղափոխություններ»
12.04.2017 | 16:39

Ռուսաստանի իշխանությունները «գունավոր հեղափոխություն» թույլ չեն տա երկրում և ՀԱՊԿ անդամ երկրներում՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք տարբեր տեսություններ գիտենք, որոնք իրականացվում են աշխարհի տարբեր շրջաններում՝ հանգեցնելով լուրջ ապակայունացման: Բնականաբար, ոչ մի նման բան չպետք է թույլ տանք և կփորձենք համապատասխան կերպով պահել մեզ Ռուսաստանում և ամեն կերպ աջակցել ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին»,- ասել է Պուտինը:

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ